16/02/2018 16:53
Արցախի ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին
Այսօր ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կդառնար 59 տարեկան:
Փետրվարի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներն ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին, տեղեկացնում են Արցախի ԱԺ լրատվական ծառայությունից:
Այնուհետև «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանում տեղի է ունեցել Արթուր Մկրտչյանի՝ որպես գիտնականի, պետական-քաղաքական գործչի և Ղարաբաղյան շարժման առաջամարտիկի մասին քննարկում:
Արթուր Մկրտչյանի մասին հուշեր են ներկայացրել նրա ընկերները, գործընկերները, նրան ճանաչող մարդիկ և հարազատները:
Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959թ.: 1992թ. հունվարի 8-ին ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ: Մահացել է 1992թ.-ի ապրիլի 14-ին:
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2001թ.-ին հետմահու պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով: