16/02/2018 11:01
Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է պաշտոնից հրաժարարվելու դիմում
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է պաշտոնից հրաժարականի դիմում:
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում։
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն երեկ կուսակցության ԳՄ նիստից հետո տեղեկացրեց, որ Հ.Թովմասյանը հրաժարականի դիմում կներկայացնի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
«ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ խմբակցությունը կառաջադրի Գևորգ Կոստանյանի թեկնածությունը: Մենք գտնում ենք, որ նա կարող է շատ դրական ներկայացնել այդ հանձնաժողովն, ունի շատ մեծ փորձ», - ասել էր Է.Շարմազանովը։