16/02/2018 13:52
Իսրայելն առաջարկել է մասնակից լինել ազատ տնտեսական գոտու ստեղծմանը. Գագիկ Մելիքյան
ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի՝ Իսրայել կատարած այցի շրջանակում քննարկվել է Հայաստան-Իսրայել առևտրաարդյունաբերական համագործակցությունը։
Պատվիրակության կազմում ընդգրկված պատգամավոր Գագիկ Մելիքյանի խոսքով՝ Իսրայելը բավականին հետաքրքված է ազատ տնտեսական գոտու ստեղծմանը մասնակից լինելու հարցով:
«Իսրայելական կողմը, նկատի ունենալով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, բավականին հետաքրքիր առաջարկությամբ է հանդես եկել՝ ազատ տնտեսական գոտու ստեղծմանը մասնակից լինել և այդ գոտում տնտեսական գործունեություն իրականացնել», - լրագրողների հետ զրույցում նշեց Գագիկ Մելիքյանը։
Նշենք, որ պատվիրակության կազմում են եղել պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Աղվան Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանն ու Գևորգ Գորգիսյանը։ Պատվիրակությունը ղեկավարել է Գագիկ Մինասյանը։