16/02/2018 12:06
Հայաստանում 2017թ.-ին գնաճը կազմել է ոչ թե 2.6 տոկոս, այլ առնվազն 21.9 տոկոս. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը փորձագետների հետ միասին ուսումնասիրել է և պարզել, որ Հայաստանում 2017-ին գնաճը կազմել է ոչ թե 2.6 տոկոս, ինչպես կառավարությունն է հայտարարում, այլ առնվազն 21.9 տոկոս: Այսօր ԱԺ-ում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար հրավիրված արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Մենք փորձագետների հետ արել ենք թվերի վարժություն, որով հստակ ցույց ենք տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում գնաճը կազմել է առնվազն 21.9 տոկոս։ Կառավարությունն ասում է, որը գնաճը կազմել է 2.6 տոկոս, ինչը, ըստ էության ծիծաղելի թիվ է», -նկատեց Փաշինյանը։
Նրա խոսքով, Հայաստանում գնաճի վրա ազդեցություն են ունենում միջազգային շուկայում գների վայրիվերումները, գնաճային սպասումները և, իհարկե, հետընտրական շրջանում կաշառքների վերադարձը։
«Հայաստանում տեղի է ունեցել գնաճի շղթայական ռեակցիա և, ըստ էության, տեղի է ունեցել լայն սպառման ապրանքների մի սարսափելի գնաճ», - նշեց պատգամավորը։