16/02/2018 11:36
Երևան-Կիև-Երևան չվերթների ավիատոմսերի գները զգալիորեն նվազել են
Հայաստանի և Ուկրաինայի միջև ավիատոմսերի գները զգալիորեն նվազել են, հայտնել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը:
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների (МАУ) հետ շարունակական բանակցությունների արդյունքում, մենք եկել ենք փոխշահավետ համաձայնության ավիատոմսերի գների զգալի նվազեցման վերաբերյալ: Գներն իջեցվել են բոլոր ուղղություններով», - գրել է Անդրանիկ Մանուկյանը Facebook- ի իր էջում:
Նա շնորհակալություն է հայտնել ավիաընկերության ղեկավարությանը:
Նախկինում ավիատոմսի արժեքը մոտ 250 դոլար էր, այժմ դրա գինը սկսվում է 160 դոլարից: