16/02/2018 13:10
Բակո Սահակյանը դատախազության գործունեությունը գնահատել է բավարար
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին մասնակցել է Արցախի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Բակո Սահակյանը 2017 թվականին դատախազության գործունեությունը, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար:
Նա ընդգծել է, որ պետք է խորը ուսումնասիրել կատարված աշխատանքների արդյունքները, իրականացնել վերլուծություններ իրավիճակի օբյեկտիվ գնահատման ուղղությամբ և կոնկրետ քայլեր ձեռնարկել առկա խնդիրների լուծման համար:
«Դրված խնդիրների պատշաճ մակարդակով կատարման կարևոր գործոններից են՝ համակարգի աշխատակիցների արհեստավարժության համապատասխան մակարդակի ապահովումը, սկզբունքայնության և մարդկային անհրաժեշտ որակների առկայությունը»,- նշել է Արցախի նախագահը: