16/02/2018 13:29
Փհենչհան-2018. Միքայել Միքայելյանը 83-րդ հորիզոնականը զբաղեցրեց
Փհենչհանում շարունակվում են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ այսօր Հայաստանի ներկայացուցիչներից Միքայել Միքայելյանը հանդես եկավ դահուկավազքի 15 կմ ազատ ոճ մրցաձեւում:
Միքայելյանը գրանցել է 39:01.4 արդյունքը և զբաղեցրել է 83-րդ հորիզոնականը: Օլիմպիական չեմպիոն է դարձել շվեյցարացի Դարիո Կոլոնյան (33:43.9)
Սա Միքայելյանի վերջին մրցելույթն էր Փհենչհան-2018-ում: Հայաստանի մրցելույթները կեզրափակի լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Նա հանդես կգա փետրվարի 22-ին: