17/02/2018 10:03
Հնարավոր է՝ այս տարի երաշտ լինի կրկին. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է. «Գյուղապետարանները շարունակում են գյուղացիներին զգուշացնել, որ այս տարի ևս հնարավոր է երաշտ լինի, որովհետև ջրամբարները դատարկ են, և ոռոգման ջրի խնդիր է առաջանալու: Դա ասվում է, որ գյուղացիները դաշտերը չցանեն և հետո գյուղապետարաններից ոռոգման ջուր կամ կատարված աշխատանքների փոխհատուցում չպահանջեն:
«Միակ հարցը, որ բաց է մնում, այն է, թե այդ դեպքում ինչպես պետք է ապրեն գյուղացիները և ինչի հաշվին: Ի դեպ, կառավարությունը 2018թ. համար կանխատեսել է գյուղատնտեսության 4-տոկոսանոց աճ, անկախ նրանից՝ երաշտ կլինի, թե ցրտահարություն», - գրում է թերթը: