17/02/2018 10:12
ԵՊՀ-ում ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտը կվերանվանվի. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «ԵՊՀ գիտխորհուրդը որոշել է, որ ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետում այլևս կարիք չկա «Արտասահմանյան գրականություն» առարկան, որպես հիմնական առարկա, ուսումնասիրել յոթ կիսամյակում, մեկուկես կիսամյակն էլ բավարար է այն ուսումնասիրելու համար»:
Քանի որ ուսանողների թվի կտրուկ նվազում կա, ֆակուլտետի լեզվի ամբիոններն իրենց վրա են վերցրել ֆակուլտետի քաղաքականությունն ուղղորդելը և ռեկտորին ֆակուլտետի փոփոխության նոր նախագիծ են ներկայացրել:
«Այսուհետ ֆակուլտետը կոչվելու է լեզուներ և հաղորդակցություն: Ուսանողներն ընդվզում են՝ բաժանելով «Մի կրճատեք արտասահմանյան գրականությունը» պահանջով թռուցիկներ»,- գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում