17/02/2018 10:29
Ինչո՞ւ չէր լուծվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղու հարցը. «Ժողովուրդ»
«Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի պատճառը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հարող տարածքում ստեղծված հակասանիտարական վիճակն էր: Միջադեպից հետո Էրեբունու թաղապետ Դավիթ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել էր, թե իրենք խնդիրը կարգավորելու հարցով բազմիցս դիմել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանը:
Երեկ «Ժողովուրդ»-ը ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ռաֆայել Հովհաննիսյանին (որն, ի դեպ, մինչ այս, 13 տարի է` ՔԿԾ պետի տեղակալն էր) հարցրել է՝ ինչո՞ւ այս ընթացքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությունն այդպես էլ չի փորձել կարգավորել խնդիրը:
«Ես տեղակալ եղել եմ ուրիշ գծով, տնտեսական գծով տեղակալը ես չեմ եղել: Դա իմ ֆունկցիաների մեջ չէր մտնում, որ մանրամասները ես իմանայի: Սա պայմանավորված աշխատանք էր, որը կատարվեց», - արդարացել է նա:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: