19/02/2018 13:34
«Ռեալի» պաշտպան Մարսելոյի մասնակցությունը ՊՍԺ-ի հետ խաղին վնասվածքի պատճառով քիչ հավանական է
«Ռեալի» պաշտպան Մարսելո Ժունիորը կարող է չմասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` ՊՍԺ-ի հետ պատասխան խաղին, հայտնում է Championat.com-ը՝ հղում անելով Marca-ին:
Բրազիլացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի` «Բետիսի» հետ խաղում, որում իր թիմը 5:3 հաշվով հաղթանակ է տարել: Մարսելոն փոխարինվել է հանդիպման 28-րդ րոպեին և այսօր` փետրվարի 19-ին, պետք է բուժզննում անցնի: Այս պահին հայտնի է միայն, որ ֆուտբոլիստի մոտ աջ ոտքի ետին հատվածի մկանային վնասվածք է:
«Ռեալի» և ՊՍԺ-ի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 6-ին Փարիզում: Առաջին խաղում Զինեդին Զիդանի սաները սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթանակ են տարել: