19/02/2018 17:30
Ֆեդերերը դարձել է աշխարհի ամենատարեց առաջին ռակետը
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը գլխավորել է ATP-ի վարկանիշային աղյուսակը՝ դառնալով աշխարհի ամենատարեց առաջին ռակետը, փոխանցում է Championat.com-ը:
Մինչև այս ամենատարեց թենիսիստը, ով նման արդյունք էր գրանցել, Անդրե Աղասին էր: Նա առաջին հորիզոնականը զբաղեցրել է 2003 թվականին՝ 33 տարեկանում:
Ֆեդերերն առաջատար է դարձել՝ շնորհիվ Ռոտերդամի մրցաշարում տարած հաղթանակի:
ATP-ի վարկանիշային աղյուսակը՝ փետրվարի 19-ի դրությամբ
1. (2) Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 10 105 միավոր
2. (1) Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 9760 միավոր
3. (3) Մարին Չիլիչ (Խորվաթիա) - 4960 միավոր
4. (5) Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) - 4635 միավոր
5. (4) Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) - 4450 միավոր
6. (6) Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 4220 միավոր
7. (7) Դավիդ Գոֆեն (Բելգիա) - 3280 միավոր
8. (8) Ջեկ Սոկ - 2880 միավոր
9. (11) Քևին Անդերսոն (ՀԱՀ) - 2825 միավոր
10.(9) Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա) - 2815 միավոր