19/02/2018 10:59
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Korrespondent.net-ը:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ապրիլի ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,85 դոլարով ՝ հասնելով 65.39 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի մարտի ֆյուչերսների արժեքն աճել է 1,25 դոլարով՝ հասնելով 62,45 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: