20/02/2018 14:42
Հայաստանը ռուսական ավիաընկերություններին կտրամադրի գործունեության հինգերորդ ազատության աստիճան
Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստում անդրադարձ է կատարվել էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, ավիացիայի ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերին:
Քննարկվել են այդ թվում՝ փոքր ավիացիայի զարգացման, ռուսական ավիաընկերություններին գործունեության հինգերորդ ազատության աստիճան տրամադրելու հարցեր, զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը, հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի անցկացմանը վերաբերող թեմաներ:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում կայացել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի առանձնազրույցը: