20/02/2018 13:36
Հանքարդյունաբերության ոլորտը և դրա զարգացումը մշտապես լինելու են ուշադրության կենտրոնում. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` նվիրված «Բեյզ Մեթըլս» ընկերության 2017 թվականի գործունեության և 2018 թվականին նախատեսված ծրագրերի հետ կապված հարցերին, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Հատուկ անդրադարձ է կատարվել Կաշենի լեռնահանքային համալիրում իրականացվող աշխատանքներին:
Արցախի ղեկավարը նշել է, որ «Բեյզ Մեթըլս»-ը հանդիսանում է հանրապետության ամենախոշոր արտադրական միավորումներից մեկը, որի գործունեությունից է նաև կախված մի շարք ոլորտներում տարբեր ծրագրերի հաջող իրականացումը՝ ավելացնելով, որ հանքարդյունաբերության ոլորտը և դրա զարգացումը մշտապես լինելու են պետության ուշադրության կենտրոնում:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: