20/02/2018 18:02
Ռուսաստանի հավաքականում հաստատել են՝ Ալեքսանդր Կրուշելնիցկու դոպինգ փորձանմուշը դրական է եղել
Փհենչհանում Ձմեռային օլիմպիադայի «Ռուսաստանից օլիմպիական ատլետների» թիմի մամուլի քարտուղար Կոնստանտին Վիբորնովը հաստատել է, որ ռուս կերլինգիստ Ալեքսանդր Կրուշելնիցկու դոպինգ փորձանմուշը դրական է եղել: Նրա խոսքով՝ Օլիմպիադան սկսվելուց առաջ մարզիկի բոլոր փորձանմուշները բացասական են եղել, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Այսպիսով՝ արգելված նյութի գիտակցված կամ համակարգված օգտագործման փաստը չի հաստատվում», - շեշտել է Վիբորնովը:
Նա հավելել է, թե դեռևս հայտնի չէ, թե դեղամիջոցն ինչ կերպ է հայտնվել Կրուշելնիցկու օրգանիզմի մեջ:
«Մենք անկեղծ ցավում ենք այս միջադեպի համար: Սակայն տեղի ունեցածի հանգամանքները այժմ չեն պատասխանում հարցերին, թե մելդոնիումը ինչպես և երբ է հայտնվել մարզիկի օրգանիզմի մեջ», - նշել է մամուլի քարտուղարը: