20/02/2018 19:23
Ֆրանսիան կոչ է արել Ադրբեջանին զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են լարվածության հանգեցնել
Ֆրանսիան, ինչպես և նախկինում, կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը բանակցությունների միջոցով` ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին ու դրանցում Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներին:
«Ֆրանսիան կոչ է անում հակամարտության կողմերին բարեխիղճ աշխատել այս ուղղությամբ, մասնավորապես, զերծ մնալ բոլոր հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են լարել իրավիճակը», - ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում: