20/02/2018 15:40
Հայաստանի աթլետներին Թուրքիայում չի հաջողվել մրցանակային տեղեր զբաղեցնել
Ստամբուլում Հայաստանի անթլետները հանդես են եկել Թուրքիայի աթլետիկայի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունում:
Հայաստանը ներկայացրել են Լևոն Աղասյանը (հեռացատկ), Գայանե Չիլոյանը (վազք, 60 մ) և Տիգրան Մկրտչյանը (վազք, 400 մ):
ՀԱՕԿ լրատվականին Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը հայտնել է, որ մարզիկներին չի հաջողվել մրցանակային տեղեր զբաղեցնել:
Լևոն Աղասյանը հանդես է եկել հեռացատկում (6 մ 99 սմ), քանի որ եռացատկը ներառված չէր մրցաշարի ծրագրի մեջ: Գայանե Չիլոյանին չի հաջողվել անցնել եզրափակիչ: Տիգրան Մկրտչյանը բարելավել է իր անհատական արդյունքը (49:29) ևզբաղեցրել 9-րդ տեղը:
Ամեն դեպքում, Թուրքիայում կայացած մրցաշարերը հայաստանցի աթլետների համար լավ փորձ էր տարվա կարևոր մեկնարկներից առաջ: