21/02/2018 09:57
«Ժողովուրդ». Ավագանու ընդդիմադիր անդամների դեմ հարձակում իրականացրած ՀՀԿ-ականները դեդ ծանուցումներ չեն ստացել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեում դեռ չեն հարցաքննել ՀՀԿ-ականների կողմից հարձակման ենթարկված ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հիմնական տուժողը ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներից Մարինա Խաչատրյանը, ում ծեծել էին ՀՀԿ-ականները, այս օրերին բացակայում է ՀՀ-ից. նա մասնագիտական վերապատրաստման նպատակով արտերկրում է, կվերադառնա մի քանի օրից:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ դեռևս ծանուցումներ չեն ստացել ավագանու ընդդիմադիր անդամների դեմ հարձակում իրականացրած ՀՀԿ-ականները: Ամեն դեպքում, այս քրեական գործը դեռ շատ ջուր է քաշելու»: