21/02/2018 10:52
Կոնվերս բանկն ու Հայփոստը համատեղ ակցիա են գործարկել Shopin ծառայությունից օգտվողների համար
«Ակցիայի գործարկմամբ Կոնվերս Բանկը խորացնում է գործակցությունը Բանկի հիմնական բաժնետիրոջ՝ պարոն Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբում ներառված մեկ այլ կառույցի «Հայփոստ»-ի հետ՝ փոստային օպերատորի Sհopin համակարգով անկանխիկ գնումներ կատարողներին որոշ բանկային ծառայություններ մատուցելով արտոնյալ պայմաներով»,-ասացին Բանկում:
Մասնավորապես, ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկը Shopin ծառայությունից 2017թ. ընթացքում օգտված հաճախորդներին առաջարկում է Visa Gold և Visa Classic քարտեր՝ 50%-ով զեղչված սպասարկման վճարով, ինչպես նաև վարկային սահմանաչափով Visa Virtual հաշիվներ:
«Մինչև 1 մլն դրամի չափով վարկային սահմանաչափը կարող է օգտագործվել միայն Հայփոստի Shopin ծառայությունից օգտվելու նպատակով (ապրանքներ ձեռք բերելու և գնված ապրանքի Հայփոստի կողմից առաքման ծառայության վճար)», - եզրափակեցին Բանկում:
Զուգահեռաբար, Կոնվերս Բանկը Հայփոստի որոշ բաժանմունքների հաճախորդներին է առաջարկում ապառիկ վարկավորում՝ մրցունակ պայմաններով:
Մանրամասները՝ հղմամբ: