21/02/2018 16:02
Մեղրիի ազատ տնտեսական գոտու ընդլայնման փուլի աշխատանքները կավարտվեն 2018-ին
2017 թվականի դեկտեմբերի 15-ին ստեղծված Մեղրիի ազատ տնտեսական գոտու առաջին փուլի մեկնարկից հետո աշխատանքներ են տարվում երկրորդ՝ ընդլայնման փուլի իրականացման ուղղությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ այդ մասին ասել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նախարարի խոսքով՝ ընդլայնման փուլի աշխատանքները ավարտին կհասցվեն ընթացիկ տարում:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից իրականացվում են աջակցության ամենօրյա աշխատանքներ: