21/02/2018 17:14
Բակո Սահակյանն Ամերիկյան համալսարանի փոխնախագահի հետ քննարկել է Արցախում ծրագրերի իրականացումը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին, տեղեկացնում են ԱՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի Ամերիկյան և Արցախի պետական համալսարանների միջև փոխգործակցության խնդիրներին:
Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ համագործակցությունը Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ գտնվում է բարձր մակարդակի վրա` կարևորելով դրական այդ դինամիկայի պահպանումը նաև ապագայում:
Հանդիպմանը մասնակցում էին կրթության, գիտության ու սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը եւ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: