21/02/2018 14:35
Բիթքոինի գինն ընկել է
Աշխարհի ամենապահանջված կրիպտոարժույթի՝ բիթքոինի (bitcoin), փոխարժեքը Bitfinex բորսայում էժանացել է 4,9 տոկոսով՝ հասնելով 10 890 դոլարի, իսկ OKEx-ում ՝ 2,91 տոկոսով՝ մինչև 10 900 դոլար, հայտնում է РосБалт -ը:
CoinMarketCap պորտալի տվյալով՝ բիթքոինը առավոտյան 8:20-ի սահմաններում թանկացել է 4,53 տոկոսով՝ մինչև 11 027 դոլար:
Ripple-ն էժանացել լ է 8,11 տոկոսով և սակարկվում է 1,05 դոլար մակարդակում: Bitcoin Cash-ը՝10,28 տոկոսով, մեկ մետաղադրամի համար տալիս են 1380,69 դոլար: Ethereum-ը ևս էժանացել է 7,14տոկոսով՝ մինչև 884,4 դոլարի: