21/02/2018 13:23
Նավթի համաշխարհային գները տատանվում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տատանվում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ապրիլի ֆյուչերսները նվազել են 0.42 դոլարով և հասել 65.25 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթև WTI տեսակի նավթի մարտի ֆյուչերսներն աճել են 0.22 դոլարով և կազմում են մեկ բարելի դիմաց 61.9 դոլարի: