21/02/2018 12:35
Վրացի և հայ դիվանագետներն Էստոնիայում մի կերպ են խուսափել կռվից
Էստոնիայում անցկացվել է ամենամյա բարեգործական ֆուտբոլային դիվանագիտական Diplomat Cup մրցաշարը, որի ժամանակ վրացի և հայ դիվանագետները Տալինում քիչ էր մնում միմյանց բախվեին:
Հաղթել է Վրաստանի դեսպանատան աշխատակիցներից կազմված թիմը, որը եզրափակչում հանդիպել է հայ գործընկերների հետ, հայտնում է РосБалт-ը՝ հղում անելով Sputnik-ի Էստոնական ծառայությանը:
Հանդիպումն առանց հրմշտոցի չի անցել: Ամեն ինչ սկսվել է, երբ վրացի խաղացողը կոպիտ հնարք է կիրառել Հայաստանը ներկայացնող դիվանագետի նկատմամբ: Դրանից հետո մարզադաշտ են մտել երկու թիմերի երկրպագուները: Նրանց հանգստացնել հաջողվել է միայն, երբ երկու թիմերի խաղացողները կարմիր քարտերի են արժանացել, իսկ Վրաստանը, որն այդ պահին հաղթում էր 1:0 հաշվով, սեփական դարպասում ընդունել է Հայաստանի իրականացրած տուգանային հարվածը:
Հիմնական խաղաժամանակի ավարտին (1:1) հաջորդել է 11-մետրանոց հարվածների շարքը, որում ավելի հաջող են գործել վրացիները:
Էստոնիայի Diplomat Cup-ն անցկացվում է արդեն 8-րդ անգամ: