22/02/2018 09:06
ՕԵԿ-ն իր համագումարին դահլիճ լցնելու խնդիր ունի. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով, առաջիկայում «Օրինաց երկիր» կուսակցության համագումարն է կայանալու, որտեղ կորոշվի վարչության նոր կազմը, և ՕԵԿ-ը կվերականգնվի։
Կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը հաստատեց տեղեկությունը․ «Համագումարի վերջնական օրն այսօր պարզ կլինի, հաղորդագրություն կտարածենք։ Ամենայն հավանականությամբ՝ փետրվարի 24-ին, երևի՝ կառավարության նիստերի դահլիճում»։
Առաքելյանն ասաց, որ օրակարգը դեռ պարզ չէ։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Բաղդասարյանն իր անդամներին հրահանգել է համագումարին մարդ ապահովել՝ ով ինչքան կարող է իր շրջապատից։
«Երբեմնի 170 հազարանոց կուսակցությունն այսօր, փաստորեն, դահլիճ լցնելու խնդիր ունի», - գրում է թերթը։
Մանրամասները թերթի այսօրվա համարում