22/02/2018 16:27
Հայաստանի ԱԳՆ-ն հստակեցրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելու պատճառը
ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար հստակ առաջարկություններ է ներկայացրել, որոնք մերժվել են Ադրբեջանի կողմից:
Aysor.am-ի թղթակցին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն ասաց, որ հենց սա է Ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելու պատճառը:
«Իրավիճակը լարված է, քանի որ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին մշտական սադրանքներ են իրականացվում, լարվածության պատճառ է նաև վստահության ամրապնդման միջոցներից հրաժարվելը»,- նշել է նա:
Այսօր Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ տարածաշրջանում լարվածության գլխավոր պատճառը «ադրբեջանական տարածքների օկուպացիան է ու այնտեղ հայկական զորքերի գտնվելը»: