22/02/2018 16:12
ՄՕԿ. Դոպինգի դեմ պայքարը տարեկան 300 մլն դոլար է նստում սպորտային շարժման վրա
Սպորտային շարժումը տարեկան 300 մլն դոլար է ծախսում դոպինգի դեմ պայքարելու համար: Փհենչհանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հաղորդակցությունների գծով տնօրեն Մարկ Ադամսը, փոխանցում է ТАСС-ը:
«Ստույգ տվյալներ ես չունեմ, բայց միջին հաշվով սպորտային շարժումը դոպինգի դեմ պայքարելու համար տարեկան ծախսում է շուրջ 300 մլն դոլար: Կարելի է արդյոք ավելի շատ: Իհարկե, բայց շատ է ծախսվում ոչ միայն ՄՕԿ-ի, այլև ողջ սպորտային շարժման կողմից», -ասել է Ադամսը:
Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 25-ին: