22/02/2018 17:14
Ադրբեջանը Եգիպտոսի արտգործնախարարին վերագրել է Ղարաբաղյան հակամարտության հարցում սեփական տեսակետը. Բալայան
Ադրբեջանը կրկին ներկայացնում է ցանկալին իրականության փոխարեն, Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվել է հաղորդագրություն երկրի էկոնոմիկայի նախարար Շահին Մուսթաֆաևի և Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հանդիպման մասին:
Ըստ դրա, Եգիպտոսի արտգործնախարարը, իբր, հայտարարել է`«Կահիրեն հետաքրքրված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ` ադրբեջանական ժողովրդի կամքին համապատասխան»:
«Ադրբեջանում խորհրդային հին ավանդույթներին համապատասխան բնական է համարվում ներկայացնել ցանկալին որպես իրականություն և վերագրել ուրիշներին սեփական տեսակետը: Կարծում եմ` վերոնշյալն այս ոլորտից է», - ասել է Տիգրան Բալայանը: