22/02/2018 15:46
Դահուկների հետ խնդիր ունեցած հայ մարզիկն Օլիմպիական խաղերում 107 մարզիկների թվում զբաղեցրեց 42-րդ տեղը
Փհենչհանում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը, 107 մարզիկների թվում 42-րդ տեղը զբաղեցրեց հատուկ ոլորավայրեջք մրցաձևում, տեղեկացնում է yerkir.am-ը:
Մասնակից մարզիկների մեջ Կարապետյանը տարիքով ամենափոքրն էր՝ 18 տարեկան:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աշոտ Կարապետյանը Փհենչհանում մարզումները սկսելուց հետո խնդիր էր ունեցել դահուկների հետ: