22/02/2018 17:29
ՄՕԿ-ում մարզիկներին կոչ են արել չանտեսել ռուսներին
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մարզիկների հանձնաժողովի ղեկավար Անժելա Ռուջիերոն հայտարարել է, որ մարզիկները պետք է ձեռնպահ մնան խաղերի փակման արարողության ժամանակ ռուս ատլետների դեմ հնարավոր բոյկոտներից: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Inside The Games-ին:
«Ես այսպիսի բողոքի կողմնակիցը չեմ ... Գոյություն ունի Օլիմպիական կանոնադրության 50-րդ գլուխը: Եթե դուք չմասնակցեք արարողությանը, ապա դա քաղաքական որոշում կլինի: Մենք փորձում ենք ապաքաղաքականացնել իրավիճակը: Թող մարզիկները մեզ ասեն, թե ինչ են ուզում, մենք փորձում ենք նրանց ձայնը լինել ՄՕԿ-ի ներսում», - ասել է Ռուջիերոն:
Օլիմպիական կանոնադրության 50-րդ գլխում նշում է, որ խաղերը չի կարելի օգտագործել որպես բողոքների, ցույցերի կամ քաղաքական, կրոնական և ռասայական քարոզչության հարթակ: