22/02/2018 18:39
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության 69 և 77 կգ քաշային կարգերի չեմպիոնները
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր ծանրամարտի տղամարդկանց առաջնության երկրորդ օրն էր:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ մարզիկները մրցել են 69 և 77 կգ քաշային կարգերում:
69 կգ. Հրայր Հովհաննիսյան (287 կգ), Ռոստամ Կարապետյան (286), Արտյոմ Զարգարյան (262 կգ):
77 կգ. Ժորժ Եղիկյան (310 կգ), Հենրիխ Խաչատրյան (292 կգ), Ազատ Հակոբյան (287 կգ):
Վաղը մրցահարթակ կմտնեն 85 և 94 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները: Շաբաթ օրը Հայաստանի առաջնությունը կավարտվի 105 և 105+ կգ քաշայինների պայքարով: