23/02/2018 09:47
Երևանի քաղաքապետարանը մսխում է համայնքային բյուջեի միջոցները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը պարզապես մսխում է համայնքային բյուջեի միջոցները` ծախսելով գումարներն ամենաանիմաստ նպատակներով:
«Ժողովուրդ» օրաթերթը նաև պարզեց, որ միայն աշխատակիցների պարգևատրման գծով ծախսերը կազմել են 639 մլն 212 հազար 300 հարյուր դրամ: Իսկ այս տարվա բյուջեով այդ նպատակով ծախսվելու է 700 մլն դրամ: Դժվար չէ ենթադրել` Տարոն Մարգարյանն ըստ արժանվույն կգնահատի ավագանու հայտնի նիստին «դեմն առեք, շուտ» հրահանգով ընդդիմադիր ավագանիների առաջը կտրած, հետո լրագրողների գործունեությունը խոչընդոտած իր ենթականերին:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը ավագանու նիստում կատարված միջադեպի վերաբերյալ երեկ զրուցել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Նա չի բացառել այս գործի նախաքննությունը քննչական կոմիտեից հատուկ քննչական ծառայություն տեղափոխելու տարբերակը:
«Եթե քննության ընթացքում հիմքեր ձեռք կբերվեն ՀՔԾ ենթակայության սուբյեկտի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ, այդ պահին կլուծվի քննչական ենթակայության հարցը», - ասել է դատախազը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում