23/02/2018 17:36
Գործն ուղարկել ենք դատախազություն. Արմեն Ամիրյան
Գործն ուղարկել ենք դատախազություն, իրավապահ մարմինները զբաղվում են այդ հարցով, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով հարցին, թե 2014-2016 թվականների ընթացքում մշակույթի ոլորտում ֆինանսների նախարարության բացահայտված խախտումները ի՞նչ հետևանք են ունեցել, ասաց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Իսկապես, 6 շինարարական կազմակերպությունների մասով խախտումներ են արձանագրվել՝ 65 միլիոն դրամի չափով: Մենք սկսել ենք բանակցել այդ կազմակերպությունների հետ, սակայն վերջնական արդյունքի չենք հասել: Կարծում եմ՝ այդ կազմակերպությունները պետք է պատասխան տան, նրանք այլևս կհայտնվեն մեզ համար ոչ ցանկալի ցուցակում», - ասաց նախարարը:
Տվյալ կազմակերպությունները չեն համաձայնվել իրենց առաջադրված մեղադրանքի հետ: Ավելին, ասել են, որ կարող են ապացուցել, որ իրենց վստահված աշխատանքները լիովին կատարված են: