23/02/2018 18:01
Նման բան անել չի կարելի. Մշակույթի նախարարն իր անհանգստությունն է հայտնում Գառնու «Քարերի սիմֆոնիայի» շրջակայքում կատարվող շինարարության վերաբերյալ
Մենք որևէ իրավական առնչություն չունենք այդ կառույցի թույլտվության հետ, որովհետև այն բնական հուշարձան է, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով բնական հուշարձան համարվող Գառնու «Քարերի սիմֆոնիայի» շրջակայքում կատարվող շինարարությանը, ասաց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Սակայն որպես քաղաքացի հայտնում ենք մեր անհանգստությունը. Նման բան անել չի կարելի: Կարծում եմ՝ պատկան մարմինները, համայնքի ղեկավարությունն ու այդ հարցով պատասխանատուները ժամանակին արդեն արձագանքել են և լուծում կտան այդ հարցին», - հույս հայտնեց նախարարը:
Հիշեցնենք, որ օրերս սոցցանցերում ահազանգ էր տարածվել, որ Գառնու «Քարերի սիմֆոնիայի» շրջակայքում կատարվում է շինարարություն: Այս պահին շինարարությունը դադարեցված է: