23/02/2018 15:30
Դոնարուման ամռանը կարող է լքել «Միլանը»
«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ամռանը կարող է լքել ակումբը, փոխանցում է Sports.ru-ն:
Quotidiano Sportivo-ի փոխանցմամբ` 18-ամյա իտալացին հետաքրքրել է ֆրանսիական ՊՍԺ-ին:
Փարիզյան ակումբում դժգոհ են Կևին Տրապի և Ալֆոնս Արեոլայի խաղից և ցանկանում են ամռանը թիմ հրավիրել նոր դարպասապահների:
Նշվում է, որ իտալացու գործակալ Մինո Ռայոլան շուտով բանակցություններ կսկսի փարիզյան ակումբի հետ:
Գործակալը դժգոհ է մնացել իտալական ակումբի կողմից առաջարկված պայմանագրից և մտադիր է իր հաճախորդի համար ավելի լավ տարբերակ գտնել: