23/02/2018 14:22
Դերասան Վարդան Հովսեփյանն այսօր ամուսնանում է (Լուսանկար)
Դերասան Վարդան Հովսեփյանն, ով այս շրջանում նկարահանվում է ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կարմիր բլուր» սերիալում՝ Մոսոյի կերպարում, քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հարսանեկան լուսանկար հրապարակեց՝ ակնարկելով, որ այլևս համալրում է ամուսնացած արտիստների շարքը:
Վարդան Հովսեփյանն ու Կարինե Նուրիջանյանը նշանադրվել են նախորդ տարի: Aysor.am-ի հետ ունեցած զրույցի ընթացքում դերասանն ընդգծել է՝ մինչ այս, չի հավատացել առաջին հայացքից սիրուն, հիմա արդեն հավատում է:
Երիտասարդ զույգի կյանքում ճակատագրական դեր է խաղացել «Կայարան» հեռուստասերիալը, որտեղ Վարդանը մարմնավորում էր Վռամին:
Լուսանկարը՝ Վարդան Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից