24/02/2018 12:05
Չինաստանում 2018 թվականին կիրականացվեն 1.6 տրիլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրեր
Չինաստանի իշխանությունները 2018 թվականին նախատեսում են երկրի տարածքում իրակականացնել մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կգերազանցի 10 տրիլիոն յուանը (շուրջ 1.6 տրիլիոն դոլարը), փոխանցում է ТАСС-ը` հղում անելով China Daily թերթին։
Թերթի տվյալով՝ «նախագծերի մեծամասնությունը կիրականացվի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները, նաև բարձրտեխնոլոգիական սարքավորումները»։
Այսպես, Շանդուն նահանգում նախատեսվում է կառուցել արագընթաց երկաթուղային ճյուղեր, նաև` նոր օդանավակայան։ Այս նահանգում ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 4 տրիլիոն յուան (շուրջ 630 մլրդ դոլար)։
Համաձայն կառավարության ծրագրի, 2022 թվականին արդյունաբերության ճյուղի զարգացման արդյունքում այն պետք է կազմի ազգային ՀՆԱ–ի աճի 30 տոկոսը։