26/02/2018 06:52
«Եվրատեսիլ-2018»-ում Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը
Առաջին ալիքի ուղիղ եթերում տեղի ունեցած «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ համերգում հեռուստադիտողների և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի քվեարկության 50/50 հարաբերակցությամբ 10 մասնակիցներից հաղթող ճանաչվեց Սևակ Խանաղյանը՝ ձեռք բերելով Հայաստանը «Եվրատեսիլ-2018»-ում ներկայացնելու այցետոմսը:
Հաղթական «Քամի» երգի երաժշտության հեղինակը Սևակ Խանաղյանն է, խոսքերը գրել են Աննա Դանիելյանն ու Վիկտորյա Սալոյանը:
Aysor.am-ի հետ զրույցում երգիչը նշել էր, որ «Դեպի Եվրատեսիլ» նախագծին մասնակցում է միայն հանուն հաղթանակի, հակառակ դեպքում՝ այդ մասնակցությունն աննպատակ կլինի:
2018 թվականի եվրատեսիլյան ուղեգրի համար 24 միավոր հավաքած Ս.Խանաղյանից բացի պայքարում էին նաև «Նեմրա» խումբը (18), Ամալիա Մարգարյանը (15), «Կամիլ» շոուն (12), Մարիամը (9), Հասմիկ Շիրոյանը (9), Գևորգ Հարությունյանը (8), Լուսինե Մարդանյանը (8), Մհեր Արմենիան (7) և Ռոբերտ Քոլոյանը (6):
«Եվրատեսիլ-2018»-ը տեղի կունենա մայիսի 8-12-ը՝ Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում: