26/02/2018 19:32
Նավթը կրկին թանկանում է
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտի ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,21 տոկոսով ՝ հասնելով 67.45 դոլարի մեկ բարելի դիմաց:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,38 տոկոսով ՝ հասնելով 63,79 դոլարի մեկ բարելի դիմաց: