26/02/2018 10:51
Հունահռոմեական ըմբիշները չորս բրոնզե մեդալ են նվաճել Կիևում
Կիևում ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշարը։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կարապետ Չալյանը (մինչև 77 կգ քաշային կարգ) ոչ մի շանս չի տվել ադրբեջանցի Հասան Ալիեւին՝ 8։4 հաշվով առավելության հասնելով վերջինիս նկատմամբ։
60 կգ Արմեն Մելիքյանը 9-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Դենիս Չեբանովին, Մաքսիմ Մանուկյանը (87կգ) պարտության է մատնել ուկրաինացի Սեմյոն Նովիկովին (12:8): Նույն քաշում ևս մեկ բրոնզե մեդալ Հայաստանի հավաքականի հաշվարկին գրանցել է Արթուր Շահինյանը։
Ավելի վաղ ազատ ոճայինները նույն մրցաշարում մեդալ նվաճել չէին կարողացել: