27/02/2018 09:55
«Ժառանգությունը» միշտ եղել է ու կլինի պայքարի առաջնագծում. Արմեն Մարտիրոսյան. «Ժանանակ»
«Ժամանակ»-ը գրում է, որ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար կազմում օրերս լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Կուսակցությունը նոր վարչություն է ձևավորել, որի նախագահ է ընտրվել Արմեն Մարտիրոսյանը: Կուսակցության փոխնախագահ է ընտրվել Սուսաննա Մուրադյանը, իսկ կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ քաղաքական խորհրդի պատասխանատու:
Թերթի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն ընդգծել է, որ կուսակցության վարած քաղաքականությունը չի փոխվի.
«Այն ծրագիրը, որ գոյություն ունի, և այն սկզբունքները, որոնց շրջանակներում գործել է «Ժառանգությունը», ինձ ամբողջովին հոգեհարազատ են»։
«Մեր ծրագրային դրույթները միտված են երկրում արմատական փոփոխություններ իրականացնելուն, ինչը, որպես քաղաքացի, որպես քաղաքական գործիչ, իմ առաջնահերթ ցանկությունների մեջ է։ Ուստի այդ առումով փոփոխություն չի լինի:
Արտառոց որևէ բան փնտրել պետք չէ. տեղի է ունեցել ռոտացիա: «Ժառանգությունը» երբեք պասիվ չի եղել, որ հիմա էլ այս փոփոխությունների արդյունքում ակտիվանա։ Մենք միշտ եղել ենք պայքարի առաջնագծում ու կլինենք»,- «Ժամանակի»-ի հետ զրույցում նշել է Արմեն Մարտիրոսյանը։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: