27/02/2018 10:01
ԼՂ կոնֆլիկտի ցանկացած լուծման դեպքում Ղարաբաղը մնալու է հայերի վերահսկողության ներքո. Թոմաս Դե Վաալ. «Փաստ»
«Ես կարծում եմ՝ բոլորը հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ցանկացած լուծման դեպքում Ղարաբաղը մնալու է հայերի վերահսկողության ներքո»,- «Փաստ»-ի փոխանցմամբ նման կարծիք է արտահայտել Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում:
«Իմ կարծիքով 20 տարի առաջ այս խնդիրը ավելի հեշտ կարող էր լուծվել, քան հիմա... Արդյունքում Լեռնային Ղարաբաղը կմնա հայերի ձեռքում, իսկ ադրբեջանական շրջանները կվերադարձվեն Ադրբեջանին»,- նշել է Վաալը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: