27/02/2018 12:13
Նավթի գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ապրիլի ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,19 դոլարով ՝ հասնելով 67.5 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,36 դոլարով՝ հասնելով 63,91 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: