28/02/2018 14:45
Գևորգ Կոստանյանն ընտրվեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանն ամփոփեց ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունների արդյունքները։
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 93 պատգամավոր, կողմ է քվեարկել 63-ը, դեմ՝ 30-ը:
Արդյունքների ամփոփումից հետո Գևորգ Կոստանյանը շնորհակալություն հայտնեց դեմ և կողմ ձայների համար՝ նշելով, որ ինքը հարգում է սկզբունքայնությունը։
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը հրաժարական էր տվել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, քանի որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նրան առաջարկել էր որպես թեկնածու ՍԴ անդամի թափուր պաշտոնում։