28/02/2018 14:29
Global Finance-ի վարկածով՝ «Սբերբանկը» Ռուսաստանի լավագույն ներդրումային բանկն է
«Սբերբանկի» կորպորատիվ ներդրումային բիզնեսը՝ Sberbank CIB-ն, արժանացել է Global Finance Awards մրցանակի՝ «Լավագույն ներդրումային բանկ» (Best Investment Bank Award) անվանակարգում:
Գնահատականը շնորհվում է այնպիսի չափանիշների համար, ինչպիսիք են շուկայի մասնաբաժինը, գործարքների և այլ ծառայությունների մատուցման ծավալը, ոլորտների հետ փոխգործակցության որակը, նորարարությունները, գնագոյացումը, արժեթղթերի շուկայում գործունեությունը և հեղինակությունը:
Global Finance Awards- ը հիմնադրվել է Global Finance միջազգային ֆինանսական ամսագրի կողմից: