28/02/2018 09:54
«Ժամանակ». Կարեն Կարապետյանի և Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող ազատ տնտեսական գոտին վերածվելու է դատարկ տնտեսական գոտու
«Ժամանակ»-ը գրում է, թե կրիպտոարժույթի մայնինգի ոլորտում մենաշնորհ հաստատելու Հայաստանի կառավարության փորձերը դատապարտված են ձախողման:
Թերթի տեղեկություններով՝ «Առինջ մոլի» հարևանությամբ գործում է մայնինգի խոշոր կենտրոն: «Չնայած կառավարության և վարչապետ Կարեն Կարապետյանի բոլոր ջանքերին՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որ բոլոր մայներները ստիպված լինեն տեղփոխվել հատուկ այդ նպատակով Հրազդանում ստեղծվող ազատ տնտեսական գոտի և այդտեղ կենտրոնացնեն կրիպտոարժույթի մայնինգը, որևէ մայներ չի պատրաստվում տեղափոխվել Հրազդան:
Տպավորությունն այնպիսին է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող ազատ տնտեսական գոտին վերածվելու է դատարկ տնտեսական գոտու», - գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: