28/02/2018 10:15
«Ժամանակ». Մարտի 1-ը ստուգարք է ընդդիմադիր ՀԱԿ-ի համար
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ-ը փորձելու է հնարավորինս շատ մարդ հավաքել Ազատության հրապարակում Մարտի 1-ի իրադարձությունների առթիվ կազմակերպվող միջոցառմանը:
«Այդ նպատակով մոբիլիզացվել են կուսակցության ինչպես կազմակերպչական, այնպես էլ ֆինանսական ռեսուրսները՝ մարզերից մարդ բերելու տեսքով: ՀԱԿ-ի համար սա գոյության յուրօրինակ ստուգատես է, և ՀԱԿ-ը, շատ մարդ հավաքելով, ուզում է ցույց տալ, որ ինքը ոչ պակաս հանրային աջակցություն ունի, քան՝ խորհրդարանական ուժերը», - գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: