28/02/2018 09:59
«Ժողովուրդ». ՀՀԿ պատգամավորը, ԱԺ դահլիճում կարևոր քննարկումները թողած, զբաղված էր ինտերնետը քչփորելով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ, մինչ ԱԺ-ում ՍԴ նախագահ, բարձրագույն դատական խորհրդի թեկնածու Գագիկ Հարությունյանը պատասխանում էր պատգամավորների հարցին՝ արդյոք Հայաստանում քաղբանտարկյալներ կան, մինչ օրս ընտրությունները կեղծվե՞լ են, թե՞ ոչ և այսպես շարունակ, ԱԺ պատգամավորներից ոմանք իրենց սեփական զբաղմունք էին գտել` կայքերում մոնիթորինգ անցկացնելով:
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատել է, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանը լրատվական կայքերն էր ուսումասիրում, ամենայն հավանականությամբ, փորձելով գտնել, թե որ լրատվամիջոցն է իր մասին նյութ հրապարակել:
«Հետաքրքիր է` ինչից է վախենում պատգամավորը, որ, ԱԺ դահլիճում կարևոր քննարկումները թողած, զբաղված էր՝ ինտերնետը քչփորելով», - գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: