Ալբերտ Մկրտչյանի Տապան անունով տունն ու անավարտ մնացած ֆիլմը. Ռեժիսորի հետ անցկացրած պահերը վերհիշում է դերասանուհի Անահիտ Քոչարյանը

01/03/2018 18:18

Ալբերտ Մկրտչյանի Տապան անունով տունն ու անավարտ մնացած ֆիլմը. Ռեժիսորի հետ անցկացրած պահերը վերհիշում է դերասանուհի Անահիտ Քոչարյանը


1937թ. փետրվարի 27 – 2018թ. փետրվարի 28. Ճակատագրի հեգնանքով ուղիղ 81 տարի ու մեկ օր ապրեց ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր ու սցենարիստ Ալբերտ Մկրտչյանն՝ իր հետ տանելով հայկական կինոյի գյումրվա կոլորիտը: Ու թեև վերջին տարիներին կինոոլորտում անվանի ռեժիսորն այնքան էլ մեծ ակտիվություն չէր ցուցաբերում, միևնույն է, նրա ստեղծած մեկ տասնյակից ավելի ֆիլմերն էլ բավական են հայ կինոյի պատմության մեջ հաստատուն ձեռագրով հարատևելու համար:

Նրա մասին անցյալով խոսելը բարդ է հատկապես մտերիմների, ընկերների համար: ՀՀ Ժողովրդական արտիստուհի Անահիտ Քոչարյանը վարպետի հետ աշխատել է ոչ միայն ֆիլմերում, այլև՝ թատրոններում. 1995թ.-ից 1999 թվականը՝ Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական, հետագայում էլ՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում են համագործակցել:

Aysor.am-ի հետ զրույցում դերասանուհին ջանում, բայց դժվարանում էր թաքցնել արցունքները. մեկ ժպիտով ու զրնգուն ծիծաղով, մեկ էլ՝ ափսոսանքով ու թախիծով էր վերհիշում ավագ ընկեր-գործընկերոջ հետ անցկացրած յուրաքանչյուր ակնթարթը:

Հումորով սցենարիստ-ռեժիսորը կենսախինդ ու սրամիտ էր նաև կյանքում

Իմ կյանքում իրենից ավելի հետաքրքիր մարդու, իսկապես, չեմ հանդիպել: Արվեստագետ էր ուղն ու ծուծով, սովորական ամեն մի օր կարող էր տոն դարձնել: Իր դիտողականությունը, նրբանկատությունը, տարբեր երևույթներին վերաբերմունքն ու վերլուծությունը ապշեցնում էին: Հետաքրքիր էր, գունեղ, հումորով: Շատերը խաբվում էին իր կոպիտ ու խիստ արտաքինին, բայց դրա տակ նուրբ ու խորը, բարի հոգի էր թաքնված:

Էդ ո՞վ ա քեզ նեղացրել…

Երբեմն կարծիքներ էի լսում, որ ինձ մոտ տպավորություն էր ստեղծվում, թե ուրիշ մարդու մասին է: Այս տարիների ընթացքում ես երբեք չեմ տեսել չար կամ հիշաչար Ալբերտ Մկրտչյանի: Աշխատանքի ընթացքում կարող էր շատ էմոցիոնալ լինել, բղավել, բայց դա այնքան նորմալ, բնական աշխատանքային վիճակ էր, որ հասկանալի էր՝ մարդուն, անձին չի վիրավորում: Փորձից հետո նույնիսկ մոռանում էր, որ, գուցե, մի քիչ ավելի կոպիտ է եղել: Կարող էր ներողություն խնդրել ու ասել՝ էդ ո՞վ ա քեզ նեղացրել, ես գիտեմ, թե դրան հիմա ինչ կանեմ (ժպտում է՝ հեղ.):

Մուշեղիչն այդ բնակարանի անունը դրել էր Տապան

Գյումրու թատրոնում աշխատելու ընթացքում մոտ 10 հոգանոց խմբով Մուշեղիչի հետ շատ մտերմացանք: Թատրոնն իրեն այստեղ բնակարան էր հատկացրել, Մուշեղիչն էլ այդ բնակարանի անունը դրել էր Տապան՝ Նոյան տապան: Գրեթե ամեն օր փորձերից հետո ասում էր՝ գնում ենք Տապան: Ճանապարհին պարտադիր առևտուր էր անում, բոլորով համեղ ուտեստներ էինք պատրաստում, ուտում ու ներկայացման փորձը շարունակում մեր Տապանում:
4 տարի, կարելի է ասել, ամեն օր իր տանն էինք լինում, մինչև ուշ գիշեր կարող էինք խոսել, վիճել, պիեսներ կարդալ: Մի օր էլ իր տանը հավաքված ինչ-որ գործ էինք կարդում, ու պատահաբար Երևանից իր տղան` Մուշեղը եկավ (Մուշեղ Մկրտչյանն այժմ բնակվում է Բրյուսելում՝ հեղ.) Խեղճ տղան զարմացել էր, որ մարդիկ կարող են այդպես հավաքվել, նստել ու միասին կարդալ: Բայց այդպես են անցել Գյումրիի թատրոնի մեր 4 տարիները, երբ շատ լավ, գեղեցիկ ներկայացումներ ծնվեցին: Իր հետ աշխատելով՝ ինձ համար դերասանի մասնագիտության մեջ բոլորովին ուրիշ խորքեր էին բացվել…
1999 թվականին սկսեցինք «Ուրախ ավտոբուս»-ի նկարահանումները: Ճիշտ է, ֆիլմը Գյումրիում էր նկարվում, բայց ինքն արդեն տեղափոխվել էր Երևան: 2007թ.-ին էլ նկարահանեց ղարաբաղյան պատերազմի մասին պատմող «Տխուր փողոցի լուսաբացը»: Ես այդ ընթացքում արդեն աշխատում էի նաև Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում, մեր բարեկամությունն ու ընկերությունը չընդհատվեց:

Սիրում էր զբոսնել իր մանկության թաղերում

Երբ Գյումրի էր գալիս, առաջին հերթին թատրոն էր մտնում, հետո՝ գնում ընկերների մոտ: Այստեղ իրեն հավատարիմ, հարգող ու սիրող շատ ընկերներ ուներ: Սիրում էր զբոսնել իր մանկության թաղերում, ուսանողներին էլ երբեմն իր հետ էր տանում ու պատմում ամեն մի տան պատմությունը:

2015 թվականին արտիստական թատրոնը հանձնեց որդուն՝ Մհեր Մկրտչյանին

Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում առողջական վիճակն արդեն լավ չէր. իր մոտ սկլերոզ էր սկսվել, որը գնալով խորանում էր: Որոշ հարցերում ադեկվատ չէր, որոշներում էլ անտարբեր էր դարձել: Կտրվում էր իրականությունից, պահի տակ կարող էր չմտաբերել այն մարդկանց, որոնց ամբողջ կյանքում ճանաչել է: Այդ ամենի պատճառը չարաբաստիկ հիվանդությունն էր:

Ֆիլմ, որը չավարտեց

Վերջերս նոր ֆիլմ էր ձեռնարկել՝ Սոս Սարգսյանի «Լակոտը» վիպակի հիման վրա: Ֆիլմի աշխատանքները սկսեցինք, բավական նկարեցինք, բայց հիվանդությունն արդեն գլուխ էր բարձրացնում… Սա այնպիսի հիվանդություն է, որը վերահսկել չի լինում: Դրանով տառապող մարդիկ նույն տեղում չեն սիրում մնալ, անընդհատ փախչում են: Վարպետն էլ նկարահանման հրապարակում չէր մնում: Իր իսկ ցանկությամբ հրաժարվեց ֆիլմից՝ այն ավարտին չհասցնելով: Դա ճիշտ որոշում էր:

Ճարպակալած ու անհոգի մարդիկ

Մի անգամ շատ մտահոգ սկսեց խոսել երկրի վիճակից, ճարպակալված ու անհոգի մարդկանց մասին: Դա մոտ 15 րոպեանոց մոնոլոգ էր, նույնիսկ մոռացել էր, որ իր շուրջը մարդիկ կան: Այդպիսի խորը, անկեղծ ցավով խոսել երկրի, վերևներում ժողովրդի նկատմամբ ունեցած  անտարբերության մասին՝ ոչ բոլորն են կարող: Շատ եմ ափսոսում, որ գաղտնի չնկարեցի իրեն: Դա մի հանճարեղ մենախոսություն էր… Նրան միշտ անհագնստացրել է այն, ինչն այսօր կա ու շարունակվում է մեր երկրում:

Լավ կլիներ, որ ապրեր մեր կողքին, բայց այսօր իր տեղը Պանթեոնն է

Մեկ –մեկ ասում էր՝ ուզում եմ մամայիս մոտ լինեմ, մենք էլ հակադարձում էինք, թե մեկ է, այդպես չի լինելու, հետագայում իր տեղը Պանթեոնն է լինելու: Իր մայրն էլ Երևանում է ննջում, բայց… Լավ կլիներ, որ ապրեր ու մեր կողքին լիներ, բայց քանի որ այսպես եղավ՝ իր տեղը Պանթեոնն է: Հազար ափսոս…

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:52 Ողջունում ենք Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը․ ԱԳՆ Այսօր, 16:41 Գյումրիում հայտարարված նախնական ընտրությունների ծրագիրը ոչ այլ ինչ է, քան իշխանազավթման նոր փուլի մեկնարկ․ Մհեր Մելքոնյան Այսօր, 16:34 Աբովյանի 34-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և կաթուցիչ Այսօր, 16:25 Ո՞ր hայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում Այսօր, 16:21 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է արցախահայության վերադարձի իրավունքի իրագործման հարցը Այսօր, 16:18 Հարավային Կովկասում մշակութային արժեքների ոչնչացումն ու յուրացումը շարունակում է լուրջ մտահոգության տեղիք տալ. ՀՀ ԱԳ փոխնախարար Այսօր, 16:11 Հանդիպել ենք Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի հետ՝ քննարկել երկկողմ, Հայաստան-ԵՄ, տարածաշրջանային հարցեր. Արսեն Թորոսյան Այսօր, 15:54 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության դիտորդների հետ Այսօր, 15:46 Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Այսօր, 15:36 Ռուբլու առքի միջին գինը 3.52 դրամ է, վաճառքինը՝ 3.88. Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 15:23 Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Այսօր, 15:16 Արման Խոջոյանը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը Այսօր, 15:04 Վարչապետի մամուլի քարտուղարը կմեկնի արձակուրդ Այսօր, 15:02 Ալեն Սիմոնյանը պատրաստ է ցուցաբերել օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում Այսօր, 14:56 Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել Այսօր, 14:52 ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք Այսօր, 14:48 Թուրքիայում և Ադրբեջանում Փաշինյանի «նվերը» անտեսվեց, թվում էր` պիտի լիներ հակառակը․ Ֆարմանյան Այսօր, 14:42 Վահան Կոստանյանն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարն ընդգծել են համագործակցության ընդլայնման կարևորությունը Այսօր, 14:39 ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին Այսօր, 14:32 Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը քաղաքական և իրավական խայտառակություն է, հանրության աջակցությունը կորցրած ուժը փորձում է Գյումրիում իշխանություն զավթել. Մեսրոպ Առաքելյան Այսօր, 14:07 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին Այսօր, 14:01 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 13:59 Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում. ՍԱՏՄ (Լուսանկարներ) Այսօր, 13:55 Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա Այսօր, 13:46 Ռազմատեխնիկայի գնումների մասին լուրերն Ադրբեջանի համար հնարավորություն են ստեղծում ՀՀ-ի ռազմական պոտենցիալն առավել ճշգրիտ գնահատելու. ՊՆ-ն պետք է աշխատի նաև հնդկական կողմի հետ. Աբրահամյան Այսօր, 13:43 Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան Այսօր, 13:29 Իշխանությունները չէին ցանկանա ճնշումների տակ հայտնվել․ Խաչատրյանը՝ ԵԱՏՄ նիստը Երևանում չանցկացնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:15 Առաջիկայում կլինեն համապատասխան պարզաբանումներ, գործընթացներ, կգնանք առաջ. Պապոյանը՝ արագաչափերը հանելու մասին Այսօր, 13:06 Գյումրիում հաղթած ուժը դրսևորել է անպատասխանատվություն. գյումրեցին պետք է ընտրի հաջորդ 5 տարիների ավագանուն և համայնքի ղեկավարին. Պապոյան (Տեսանյութ) Այսօր, 12:54 2025-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա Այսօր, 12:51 Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրվել է նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը Այսօր, 12:39 Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, վիրավորներ կան Այսօր, 12:33 «Խոսել եմ մեր խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հետ․ իմ մասով ոչ մի հարց չի քննարկվելու». Գեղամ Նազարյանը հերքում է տարածվող լուրերը Այսօր, 12:19 ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է. «Ազատություն» Այսօր, 12:07 Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության Այսօր, 12:04 Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Opel»-ներ Այսօր, 12:02 Սպիտակի ոլորաններում ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է Այսօր, 11:59 Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է Այսօր, 11:54 Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքների ձյունը. Քաղաքապետարան Այսօր, 11:47 Հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 4.2% Այսօր, 11:42 ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ «ժողովրդավարական ուղուց». ՌԴ ԱՀԾ Այսօր, 11:34 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Այսօր, 11:29 ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշաններով ապրանքները վաճառելիս պարտադիր սկանավորել դրանք Այսօր, 11:28 Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. Համաշխարհային բանկի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները Այսօր, 11:26 Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Այսօր, 11:21 Ֆիքսենք փաստը՝ ՔՊ-ն վախենում է Գյումրիում գնալ ընտրությունների, չունի նաև թեկնածու. Քաղաքագետ Այսօր, 11:09 Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով Այսօր, 11:04 «Ջրվեժ» անտառպարկն՝ այսօր. Լուսանկարներ Այսօր, 11:01 Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում Այսօր, 10:55 Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Այսօր, 10:44 «Ամբերդ ամրոցը» փակ է այցելությունների համար, պատճառն առատ ձյունն է Այսօր, 10:37 Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով Այսօր, 10:17 Ոստիկանության 7 ծառայող ազատվել է աշխատանքից, 1-ի նկատմամբ հայտարարվել է նկատողություն Այսօր, 10:12 Դեսպան Մակունցը և AEI ավագ գիտաշխատող Ռոհաչն անդրադարձել են տարածաշրջանային կարգավորման հարցին Այսօր, 10:04 Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ն ընդունել են հրադադարի ԱՄՆ առաջարկը. Բայդեն Այսօր, 10:02 Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Այսօր, 09:51 Քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյան Այսօր, 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:25 Լարսի ավտոճանապարհը փակ է, Աշոցքի տարածաշրջանում էլ բուք է Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը Այսօր, 09:21 «Հրապարակ». Գեղամ Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ Այսօր, 09:19 «Ժողովուրդ». Փաշինյանը մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները Այսօր, 09:17 «Հրապարակ». Աղազարյանը հետաձգել է որոշումը Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Նարեկ Զեյնալյանն Արարատ Միրզոյանի ընկերն է Այսօր, 09:13 «Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը վերջին փորձերն է անում Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Ալխաս Ղազարյանի տարեկան աշխատավարձը հատել է 2 միլիոն դրամի շեմը Այսօր, 09:09 «Հրապարակ». Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս 26/11/2024 22:42 Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է՝ մերկասառույցի պատճառով, Նոյեմբերյանում, Բերդում, Ճամբարակում մառախուղ է 26/11/2024 22:31 «Դիլիջան» ազգային պարկում 3702 ծառ են հատել, 1055 խմ փայտը՝ ծախել 26/11/2024 22:18 Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն ՀՀ դրամ․ Արտակ Զաքարյան 26/11/2024 22:01 Գյումրիում տեղի կունենա «փրայմերիզ»․ ՔՊ-ի անդամների, համակիրների շրջանակից կառաջադրվեն թեկնածուներ, հաղթողին կնշանակեմ քաղաքապետի պաշտոնակատար․ Փաշինյան 26/11/2024 21:46 Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում, վերականգնում 26/11/2024 21:28 6 բալանոց երկրաշարժ Իրանում․ Զգացվել է Սյունիքում՝ 3-4 բալ ուժգնությամբ 26/11/2024 21:18 ՔՊ-ի այսօրվա նիստում որոշեցին՝ ով կլինի Արմավիրի մարզպետը 26/11/2024 20:50 Շահումով խաղերի կազմակերպման ոլորտի հայտնի օլիգարխներն իրենց տեխնոլոգիական ու ֆինանսական ներուժն օգտագործում են իշխանական «ֆեյքերի ֆաբրիկաները» բուծելու համար․ Թադևոս Ավետիսյան 26/11/2024 20:33 Վրաստանում չեն ցանկանում դադարեցնել ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ 26/11/2024 20:15 Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանի փոխարեն անցկացվի Ռուսաստանում 26/11/2024 20:01 Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն (Տեսանյութ) 26/11/2024 19:51 Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար 26/11/2024 19:38 Տղամարդը նռնակով սպառնացել է շտապօգնության բուժանձնակազմին (Տեսանյութ) 26/11/2024 19:26 «Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, չգիտեմ՝ ով ա դա մտցրել»․ Գեղամ Նազարյան 26/11/2024 19:13 Լիբանանում չեն բացառում՝ կեսգիշերին Իսրայելի հետ հնարավոր է՝ հրադադար հաստատվի 26/11/2024 18:59 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 26/11/2024 18:43 Վայոց ձորում, Տավուշում և Արմավիրում քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ են անցկացվելու 26/11/2024 18:28 Որոնվում է Շենգավիթի բակերում մեքենաներից գողություններ կատարած երիտասարդը (Տեսանյութ) 26/11/2024 18:13 «Դադարեցրեք ռազմական գործողությունները, այլապես Լիբանանը կկործանվի»․ Բորելը կոչ է ուղղել Իսրայելին 26/11/2024 18:00 Հայաստանը դե յուրե հանդիսանում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և ունի ինչպես իրավունքներ, այնպես էլ պարտականություններ․ Ուշակով 26/11/2024 17:48 Շիրակի մարզում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Ճամբարակում, Սյունիքում մառախուղ է 26/11/2024 17:34 Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է քարոզարշավը, բայց ամեն ինչ անելու ենք, որ նրա իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն չունենա. Նաիրի Սարգսյան (Տեսանյութ) 26/11/2024 17:20 Վեհափառ Հայրապետը նորաօծ քահանաներին պատգամել է հայորդիների սրտերում զորացնել աստվածասիրությունը, հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը 26/11/2024 17:07 «Պայքարի ուղի՞ն, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ»․ Իշխան Սաղաթելյանի հոդվածը 26/11/2024 16:52 Փաշինյանը Լեհաստանի նախագահի հետ ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել 26/11/2024 16:39 Ալեն Սիմոնյանը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցերի 26/11/2024 16:33 Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման նպատակով կոմիտե է ստեղծվել 26/11/2024 16:26 Վերին Լարսում մոտ 450 հայկական բեռնատար է կուտակվել 26/11/2024 16:20 Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ 26/11/2024 16:10 Հունաստանը պատրաստվում է ռուսական արտադրության ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին. ՀՀ ՊՆ-ից հունական լրատվամիջոցի հրապարակմանը չեն արձագանքել 26/11/2024 15:58 Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ․ Լուսանկարներ 26/11/2024 15:56 Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը 26/11/2024 15:44 Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է